«Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, հատկապես՝ Ռուսաստանը և Չինաստանը, ԱՄՆ-ին թույլ չեն տա այսուհետ էլ չարաշահել իր դիրքը Խորհրդում և կընդունեն հաստատուն դիրքորոշում, որը կդատապարտի ամերիկա-իսրայելական ագրեսիան մեր երկրի նկատմամբ»,- իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ զրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:               
 

Արդյո՞ք ԵՊՀ-ն «կհամագործակցի» այլմոլորակայինների հետ

Արդյո՞ք ԵՊՀ-ն «կհամագործակցի» այլմոլորակայինների հետ
15.03.2026 | 11:02

ԵՊՀ-ից հայտնում են հերթական «գործընկերության» մասին: Այս անգամ «ԵՊՀ-ի գործընկեր» հռչակվեց... ՀՀ Ազգային ժողովը:

ԵՊՀ-ի «գործընկերների» շարքում են ՀՀ Նախագահը, ՀՀ Դատախազությունը, ՀՀ Ոստիկանությունը, ՀՀ գրեթե բոլոր նախարարությունները և գերատեսչությունները ... Չեմ հիշում, Փաշինյան Նիկոլը ԵՊՀ-ի «գործընկե՞րն» է, թե՞ ոչ:

Ի՞նչ է նշանակում գործընկերություն: Դա համաձայնություն է, որի ընթացքում կողմերը համաձայնվում են համագործակցել՝ իրենց ընդհանուր շահերը առաջ տանելու համար: Գործընկերության անդամ գործընկերները կարող են լինել անհատներ, ձեռնարկություններ, կազմակերպություններ: Այս իմաստով, որևէ մեկի մոտ որևէ հարց չէր առաջանա, եթե ԵՊՀ-ն «գործընկերություն» աներ նույնիսկ այլմոլորակայինների հետ:

Սակայն, ի՞նչ է նշանակում «գործընկերություն» դատախազության, ոստիկանության, ԱԺ-ի և, ընդհանրապես` պետության հետ: Այլ կերպ ասած` ի՞նչ կլինի, եթե պետության հետ «գործընկերություն» չանել: Ապրիորի դա նշանակում է չենթարկվել օրենքներին, չվճարել հարկերն ու տուրքերը, մի խոսքով` անջատ լինել պետությունից:

Փաստորեն, եթե ԵՊՀ-ն բոլոր պետական կառույցների հետ «գործընկերություն է» անում, ապա վերջինս կամ անջատ է պետությունից, կամ գործ ունենք դասական կոռուպցիայի հետ: Հակառակ դեպքում, անբացատրելի է ԵՊՀ-ի և, օրինակ` ՀՀ ԱԺ-ի կամ դատախազության հետ «գործընկերության» վերաբերյալ պաշտոնական «հուշագրերի» առկայությունը:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 1464

Մեկնաբանություններ